Միջազգային

Բայդենը Թրասի հետ քննարկել Է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

Բայդենը Թրասի հետ քննարկել Է համագործակցությունն Ուկրաինայի շուրջ, ՉԺՀ-ի, Իրանի կողմից մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի հետ հեռախոսով քննարկել Է երկու երկրների համագործակցությունն Ուկրաինայի իրադրության շուրջ, ինչպես նանեւ մարտահրավերները Չինաստանի եւ Իրանի կողմից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է սեպտեմբերի 6-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: Բայդենը Թրասին շնորհավորել Է վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ:

«Երկու ղեկավաները հավաստել են հատուկ հարաբերությունները մեր երկրների միջեւ եւ պատրաստակամություն են հայտնել այսուհետեւ եւս խորացնելու այդ կապերը»,- ընդգծված Է փաստաթղթում: «Նախագահ Բայդենը եւ վարչապետ Թրասը քննարկել են գլոբալ մարտահրավերների շուրջ սերտ համագործակցության շարունակման կարեւորությունը, ներառյալ Ուկրաինային աջակցությունը, դիմակայությունն այն մարտահրավերներին, որոնք իրենից ներկայացնում Է Չինաստանը, եւ այն բանի կանխումը, որպեսզի Իրանը երբեւիցե միջուկային զենք ստանա»,- ասված Է տեքստում: ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նաեւ քննարկել են «Էներգիայի հուսալի եւ մատչելի աղբյուրների ապահովումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում