Հասարակական

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Էլեկտրոնային արդարադատության ոլորտի փորձի ուսումնասիրման նպատակով Խորվաթիայում է

4 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Էլեկտրոնային արդարադատության ոլորտի փորձի ուսումնասիրման նպատակով Խորվաթիայում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Խորվաթիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Հարությունյանը և Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ներկայացուցիչ Հասմիկ Տիգրանյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարար Իվան Մալենիցայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, հատկանշական է, որ երկու բարեկամ երկրների միջև շուրջ երեսուն տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում սա երկու երկրների արդարադատության նախարարների առաջին պաշտոնական հանդիպումն է:

Նախարարների համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2021 թվականին՝ Վենետիկում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Այցի շրջանակներում կայացել է նախարար Անդրեասյանի և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարի միջև հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում, դատական և իրավական, հակակոռուպցիոն, ինչպես նաև քրեական արդարադատության բնագավառներում, վեճերի այլընտրանքային լուծումների առնչությամբ Հայաստանում ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր:

Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարը ներկայացրել է էլեկտրոնային արդարադատության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Խորվաթիայի Հանրապետության ձեռքբերումները, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական ոլորտներում կատարված բարեփոխումները։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և փորձի փոխանակումը հետաքրքրական ոլորտներում։

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Զագրեբի Մունիցիպալ քաղաքացիական դատարան և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության և հանրային կառավարման նախարարություն, քննարկումներ են տեղի ունեցել արդարադատության ու հանրային կառավարման ոլորտների թվայնացման համար պատասխանատու գործակալության, Դատական դեպարտամենտի, Եվրոպայի հետ հարաբերությունների և միջազգային համագործակցության դեպարտամենտի, կոռուպցիայի կանխարգելման ստորաբաժանման, Քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ոլորտների ներկայացուցիչների հետ։ Նշված քննարկումների շրջանակում կողմերը ներկայացրել են երկուստեք ձեռքբերումները և բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության հետագա շարունակականության ապահովման և ընդլայնման ուղղությամբ։

Պատվիրակության անդամները հանդիպել են նաև Խորվաթիայի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Էլեկտրոնային արդարադատություն և արդարադատության ոլորտի հետ կապված պետական ծառայությունների մատուցման հարցեր» խորագրի ներքո հայաստանյան պատվիրակության այցը Խորվաթիայի Հանրապետություն կայացել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Երևանում տեղի ունեցավ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը

Հայաստան

Երևանում տեղի ունեցավ դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում