Միջազգային

Եվրահանձնաժողովն այս շաբաթ 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կառաջարկի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն այս շաբաթ 5 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն կառաջարկի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելն այս շաբաթ Ուկրաինային կառաջարկի լրացուցիչ 5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Ուկրաինայում իրադրությունը տեղերում նախկինի պես պահանջում Է մեր չթուլացող աջակցությունը: Բացի այն 10 միլիարդ եվրոյից, որը մենք արդեն տրամադրել ենք, այս շաբաթ մենք կառաջարկենք լրացուցիչ 5 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնության տեսքով: ԵՄ-ն Ուկրաինայի կողքին կլինի այնքան, որքան պահանջվի»,- գրել Է Եվրահանձնաժողովի նախագահը թվիթերում՝ մեկնաբանելով հանդիպումն Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում կայացել Է ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի ութերորդ խորհուրդը, որտեղ, Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել Է երկկողմ օրակարգը, մասնավորապես, ասոցիացիայի շուրջ համաձայնագրի կատարումը եւ համագործակցության վիճակը:

Խորհրդի նիստում համանախագահել են ԵՄ-ի արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Ուկրաինայի վարչապետը: Եվրամիությունը հուլիսին հաստատել Է Կիեւին նոր մակրոֆինանսական օգնության 1 միլիարդ եվրո առաջին մասնաբաժնի տրամադրումը:

Միջոցները երկրում ստացվել են օգոստոսի սկզբին: Ֆինանսական ծրագրի ամբողջ ծավալը գնահատվում Է 9 միլիարդ եվրո: Օգոստոսի վերջին Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ զբաղվում Է միջոցների մնացած մասի վճարման հարցի լուծմամբ: ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության նոր ծրագիրը թվով արդեն յոթերորդն Է: Նախորդ՝ վեցերորդ ծրագրի եզրափակիչ մասնաբաժինը Կիեւն ստացել Է մայիսին, ծրագրի ընդհանուր ծավալը կազմել Է 1,2 միլիարդ եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում