Պաշտոնական

Վահան Նարիբեկյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Վահան Նարիբեկյանը գործընկերների հետ քննարկել է խորհրդարանների աշխատակազմերի փոխգործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարոկկոյի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Հիմք ընդունելով 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը՝ գլխավոր քարտուղարները քննարկել են տարբեր բնագավառներում երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության հեռանկարները: Կարեւորվել են օրենսդրական վերահսկողության, հանրային կապերի քաղաքականության, խորհրդարանների վարչական գործունեության, ինչպես նաեւ աշխատակազմերի ներկայացուցիչների վերապատրաստումների կազմակերպմանը վերաբերող հարցերը:

Այցի ընթացքում առանձին հանիպումներ են եղել նաեւ Կանադայի համայնքների պալատի ղեկավարի տեղակալի, Ռուանդայի գլխավոր քարտուղարի տեղակալի եւ Մարոկկոյի Թագավորության Ներկայացուցիչների պալատի գլխավոր քարտուղարի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում