Միջազգային

Զինված անձինք Եթովպիայում սպանել են ավելի քան 40 մարդու

1 րոպեի ընթերցում

Զինված անձինք Եթովպիայում սպանել են ավելի քան 40 մարդու

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը:

Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք:

Բնակիչների խոսքով՝ զոհերը բոլորը եղել են օրոմոսներ: Եթովպիայի երկու խոշորագույն էթնիկ խմբերի՝ Օրոմոյի և Ամհարայի միջև բախումները վերջին ամիսներին աճում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում