Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու արգելքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները չեն կարողացել համաձայնեցնել ռուսաստանցիներին այցագրեր տալու ընդհանուր արգելքը, քանի որ շատերը դեմ են հանդես եկել: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հայտարարելէ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն՝ ամփոփելով գործընկերների հետ հանդիպումները:

«Ինչ վերաբերում Է այցագրերի մասին հարցին, (ԵՄ ԱԳ ղեկավարների) խորհրդում միաբանություն չի եղել ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք սահմանելու առնչությամբ: Չի լինելու այցագրերի ընդհանուր արգելք, բազմաթիվ անդամ երկրներ դեմ են հանդես եկել, այդ թվում՝ նաեւ ես»,-պարզաբանել Է նա:

Դրա հետ մեկտեղ Եվրամիությունը որոշում Է ընդունել լուծարելու Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման պայմանագիրը, ինչի օգտին քվեարկել են միավորման պետությունների մեծամասնությունը, հավելելէ Սիյյարտոն:

«Բայց իսկությունն այն Է, որ ռուսաստանցիների համար այցագրերի ընդհանուր արգելք չի լինելու»,-ընդգծել Է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը քննարկման Է ներկայացրել Եվրամիության որոշման նախագիծը հերթական պատժամիջոցային փաթեթի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան այցագրեր տալու արգելքի վերաբերյալ: Լատվիայի խորհրդարանը ընդունել Է այդ հայտարարությունը՝ ԵՄ-ին կոչ անելով դադարեցնել Ռուսաստանի եւ Բելառուսի քաղաքացիներին այցագրեր տալը:

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել Է, որ իր երկիրը, իր հերթին, կփակի սահմանը հանրապետության կողմից տրված շենգենյան այցագրերով ռուսաստանցիների համար: Ինչպես նշել Է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, Եվրոպական միությունը հազիվ թե ընդհանուր համաձայնության գա այցագրեր տալու արգելքի շուրջ, բայց դա Վիլնյուսի համար «ձեռքերն իջեցնելու» պատճառ չԷ:

Ինչպես հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, եթե Եվրամիությունը ռուսաստանցիներին այցագրեր տալու սահմանափակումներ մտցնի, ապա նրանց քաղաքացիները նույնպես անհարմարությունների կբախվեն սահմանները հատելիս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին