Միջազգային

ԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն աֆղանցի նախկին օդաչուների չի վարժեցնում Ուկրաինա ուղարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Պենտագոնում: «Մեզ հայտնի չԷ աֆղանցի օդաչուներ պատրաստելու վերաբերյալ որեւԷ պլանի մասին:

Ուկրաինային պաշտպանական օգնություն ցուցաբերելու համատեքստում մենք կենտրոնացել ենք այն հնարավորությունների վրա, որոնք կարող ենք ցուցաբերել սահմանված ժամանակի շրջանակներում՝ արեւելքում եւ հարավում պայքարելու համար, որոնք չեն պահանջում զգալի նախապատրաստում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ նույնպես տեղյակ չեն աֆղանցի օդաչուներ պատրաստելու պլաններից: Ավելի վաղ ռազմա-դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել Է, որ Պենտագոնը Կիեւի համար աֆղանցի օդաչուներ Է հավաքագրում, որոնք մեկ տարի առաջ փախել Էին ԱՄՆ, նրանց պատրաստումն սկսվել Է Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում