Հասարակական

Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝

5 անշարժ գույքեր՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ,

մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը,

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Գլխավոր դատախազության կողմից շարունակվում է դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է:

Հայերեն

Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն 2025 թվականին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կցուցադրվի «Թաքցրած քարտեզ» ֆիլմը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Կայացել է միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդմանն ուղղված ծրագրի ամփոփիչ համաժողովը

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, մարզիչներին ու բուժանձնակազմին

Թրամփը չի կարծում, թե Ուկրաինան երբևիցե կանդամակցի ՆԱՏՕ-ին

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի առաջարկած ծրագրի շուրջ տարաձայնություններ կան. Reuters

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի «անտառային» նշանակության հողամասի նկատմամբ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/04/25