Վենետիկի 79-րդ կինոփառատոնը կբացվի օգոստոսի 31-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղուց ի վեր անցկացվող միջազգային կինոստուգատեսը՝ Վենետիկի 79-րդ կինոփառատոնը, չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 31-ին կբացվի իտալական Լիդո կղզում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս տարի կինոփառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Նոա Բաումբախի «Ճերմակ աղմուկ» կինոնկարը՝ ըստ Դոն Դելիլոյի վեպի: Ժապավենը նաեւ տեղ Է գտել ստուգատեսի հիմնական մրցույթում:

Հիմնական մրցույթում, բացի Բաումբախի նոր աշխատանքից, կներկայացվի 22 կինոնկար: Այսպես, պարգեւի հավակնորդների թվում են ռեժիսոր Էնդրյու Դոմինիկի «Շիկահերը» ֆիլմը, որը պատմում Է Մերիլին Մոնրոյի կյանքի մասին եւ Ջոյս Քերոլ Օութսի համանուն վեպի Էկրանավորումն Է, եւ ռեժիսոր Մարտին ՄաքԴոնի «Ինիշերինի աշտարակները» նոր աշխատանքը, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Քոլին Ֆարելը եւ Բրենդան Գլիսոնը:

Նաեւ մրցութային ծրագրի մեջ մտել են Լուկա Գուադանինոյի «Ոսկորներն ու մնացյալը» ֆիլմը (գլխավոր դերում` Թիմոթի Շալամե), ռեժիսոր Թոդ Ֆիլդոմի «Թար» դրաման՝ Քեյթ Բլանշեթի մասնակցությամբ, եւ Ֆլորիան Զելլերի «Որդին» դրամատիկ ֆիլմը (գլխավոր դերերում՝ Հյու Ջեքման եւ Լորա Դեռն), որը դարձել Է ընտանեկան հարաբերությունների մասին նրա եռերգության եզրափակիչ մասը: Վենետիկում գլխավոր պարգեւներին հավակնելու են ճապոնացի ռեժիսոր Կոձի Ֆուկադայի «Անձնական կյանք», մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բարդո», ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասի «Աթենք», ռեժիսոր Ջոանա Հոգի «Հավերժական դուստր» (գլխավոր դերում՝ Թիլդա Սուինթոն), իրանցի ռեժիսոր Վահիդ Ջալիլվանդի «Պատից այն կողմ» աշխատանքները, Սանտյագո Միտրեի «Արգենտինա. 1985» ֆիլմը եւ այլ կինոնկարներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան