ՄԱԳԱՏԷ-ն մտադիր Է մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զոպորոժիեի ԱԷԿ-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մտադրություն ունի մշտական ներկայացուցչություն կազմակերպել Զապորժիեի ատոմակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է ՄԱԳԱՏ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, որի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

«Դա այն կարեւորագույն բաներից մեկն Է, որը ես ցանկանում եմ անել, եւ ես դա կանեմ»,- հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատվիրակության՝ կայան մեկնելուց առաջ: Նա նշել Է, որ պատվիրակությունը «վերջապես մեկնում Է վեց ամսվա լարված ջանքերից հետո» եւ պլանավորում Է կայանում անցկացնել «մի քանի օր»:

«Մեր հանդեպ շատ կարեւոր խնդիր Է կանգնած. գնահատել այնտեղ իրական իրավիճակը եւ օգնել կայունացնելու այն: (…) Մենք մեկնում ենք ռազմական գործողությունների գոտի, ինչը պարզորոշ երաշխիքներ Է պահանջում ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից, այլեւ Ուկրաինայից: Մեզ հաջողվեց ստանալ դրանք»,- հավելել Է Գրոսին: Reuters գործակալությունն ավելի վաղ հայտնել Է, որ ՄԱԱՏԷ-ի պատվիրակության ավտոշարասյունն օգոստոսի 31-ի առավոտյան մեկնել Է Կիեւից եւ ուղղություն վերցրել դեպի Էներգոդար՝ Զապորոժիեի ատոմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին