Պուտինը ցավակցություններ Է հայտնել Գորբաչովի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է նախկին խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Օգոստոսի 31-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Վլադիմիր Պուտինը խորապես ցավակցում Է Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ, առավոտյան նա ցավակցական հեռագիր կհղի հարազատներին եւ մերձավորներին»,- ասել Է Պեսկովը:

ԽՍՀՄ-ի առաջին եւ միակ նախագահը մահացել Է օգոստոսի 30-ին կյանքի 92-րդ տարում: Պուտինը ՌԴ-ի նախագահի պաշտոնում մի քանի անգամ հանդիպել Է Գորբաչովի հետ, վերջին անգամ նա խորհրդային նախկին առաջնորդին ընդունել Է Նովո Օգարյովոյում 2006 թվականի մարտին՝ քաղաքական գործչի 75-ամյակից հետո հաջորդ օրը: Պետության ղեկավարն ամեն տարի Գորբաչովին շնորհավորանքներ Է հղել ծննդյան օրվա (մարտի 2) առթիվ:

Այս տարի Ռուսաստանի ղեկավարը հեռագրում նշել Է ԽՍՀՄ-ի նախկին ղեկավարի՝ կյանքի հագեցած ուղին եւ մեծ հեղինակությունը, ինչպես նաեւ ընդգծել Է նրա ավանդը սոցիալական, բարեգործական ու լուսավորչական ծրագրերի իրականացման եւ միջազգային հումանիտար համագործակցուցության զարգացման բնագավառում: Մեկ տարի առաջ, երբ Գորբաչովը նշում Էր 90-ամյա հոբելյանը, Պուտինը ԽՍՀՄ-ի առաջին եւ վերջին նախագահին հղած շնորհավորանքում, մասնավորապես, գրել Է, որ նա պատկանում Է «այն վառ, արտակարգ մարդկանց, արդիականության ականավոր պետական գործիչների համաստեղությանը, ովքեր նշանակալից ազդեցություն են գործել հայրենական եւ համաշխարհային պատմության ընթացքի վրա»:

Հայերեն English Русский

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը