Մեքսիկայում գազատար Է պայթել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Պուեբլայի նահանգի փրկարարները հաղորդել են Pemex ընկերության գազատարում պայթյունի մասին. միջադեպի վայրը շրջափակվել Է 500 մետր շառավղով, իսկ բնակչությանն օգնելու համար գործարկվել Է ժամանակավոր ապաստարան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համակարգված աշխատանքի շրջանակներում, որը մենք անցկացնում ենք Ամոսոկում պայթյունի շրջանում, մունիցիպալ իշխանությունների հետ համատեղ ժամանակավոր ապաստարան Է բացվել բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար: Մենք կոչ ենք անում՝ ձեզ հեռու պահել միջադեպի վայրից»,-ասվում Է Twitter-ում զետեղված փրկարարների բլոգում:

Վթարի վերացմանը մասնակցում են ոստիկանությունը, հրշեջները, Ազգային գվարդիան եւ պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ Pemex-ի մասնագետները: Արտահոսի վայրը արգելափակված Է 500 մետր շառավղով, զոհվածների կամ վիրավորների մասին չի հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Pemex նավթագազային ընկերության աշխատակիցները գտնվում Էին անօրինական ներփորվածքի վայրում եւ զբաղվում Էին խողովակների հերմետիկացմամբ: Գազատարը վնասել են Էքսկավատորի անհաջող մանիպուլյացիաներով, սակայն անձնակազմը կարողացել Է փախչել նախքան պայթյունը եւ գոչյունով նախազգուշացրել շրջակա տների բնակիչներին: Վնասված երեք շինություններից մեկն ամբողջությամբ այրվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան