Միջազգային

ԵՄ-ն սպառել Է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն սպառել Է գրեթե բոլոր հնարավորությունները ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների ընդունման համար. Politico

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն սպառել Է գործնականում բոլոր հնարավորությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցների ընդունման համար, նոր սահմանափակումներ մտցնելն առանց հենց իր՝ Միության համար վնասի դժվար կլինի: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդում Է Politico թերթը՝ վկայակոչելով եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գրեթե բոլոր հնարավորություններն օգտագործվել են, եւ այժմ իրոք բարդ Է գտնել արդյունավետ միջոցներ, որոնք չեն հարվածի հենց մեզ»,- ասել Է նա՝ նշելով, որ դա բնավ չի նշանակում, թե Արեւելյան Եվրոպայից կոշտ ուղեգծի կողմնակիցները կորցնում են իրենց ազդեցությունը: Դիվանագետը հավելել Է, որ Եվրամիությունն արդեն սահմանել Է այն պատժամիջոցները, որոնք ամենից հեշտ Էր ընդունելը:

Ըստ որում մի այլ դիվանագետ, որը ներկայացնում Է Արեւմտյան Եվոպայի երկրներց մեկը, թերթին հայտարարել Է, թե ԵՄ-ն պատրաստ Է հետագայում եւս աշխատելու սահմանափակումների հարցով: «Մենք պարզորոշ ցույց ենք տվել, որ միասնական ենք եւ վճռականորեն տրամադրված այդ հարցում: Շարունակում ենք աշխատել՝ վերացնելու համար գոյություն ունեցող սողանցքերը եւ ապահովելու ընդունված պատժամիջոցների լիովին կատարումը: Մենք արդեն զգալի քանակությամբ պատժամիջոցներ ենք սահմանել: Դա ոչ մի դեպքում չի կարելի խախտել»,- ասել Է թերթի զրուցակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում