Միջազգային

Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին պլանավորում է ջեռուցումը չմիացնել ձմռանը

2 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր չորրորդ բրիտանացին պլանավորում է ջեռուցումը չմիացնել ձմռանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի գրեթե յուրաքանչյուր չորրորդ բնակիչը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը Էներգիայի գների ռեկորդային աճի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել Է Independent թերթը՝ վկայակոչելով Savanta ComRes կոնսալտինգային ընկերության հետազոտությունը:

Հետազոտության արդյունքներով՝ բրիտանացիների 23 տոկոսը չի պատրաստվում ջեռուցումը միացնել այս ձմռանը, 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեցող բնակիչների շրջանում այդ ցուցանիշն աճել Է մինչեւ 27 տոկոս, ասվումէ հոդվածում:

Երկրի բնակիչների եւս 69 տոկոսը պլանավորում Է Էներգիա քիչ օգտագործել ջեռուցման համար, դրա հետ մեկտեղ 11 տոկոսը հայտնել Է, որ իրենք ստիպված են լինելու վարկ վերցնել Էներգիայի դիմաց վճարելու համար:

Այն բրիտանացիների շրջանում, որոնք 18-ից ցածր տարիքի երեխաներ ունեն, 17 տոկոսն Է պլանավորում վարկ վերցնել, գրում Է հրատարակությունը:

Հետազոտությունն անցկացվել Է նախքան Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը ուրբաթ օրը՝ օգոստոսի 26-ին, կհայտարարեր Էներգիայի հաշիվների գնային սահմանը բարձրացնելու մասին:

Հետազոտությունների արդյունքները ստացվել են ավելի քան 2 հազար բրիտանացիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:

Ուկրաինայում ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել Է պատճամիջոցներով ճնշումը Ռուսաստանի վրա: Լոգիստական շղթաների խախտումը վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Է հանգեցրել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրուստի թանկացումը հարվածել Է միլիոնավոր տնատնտեսությունների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում