Սպորտ

Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի հաղթական խաղում

1 րոպեի ընթերցում

Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել «Պոգոն»-ի հաղթական խաղում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցել է «Պոգոն»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Պոգոն»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Զագլեմբե»-ին և առավելության է հասել խոշոր` 3:0 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոն»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման է դուրս եկել 81-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Պոգոն»-ը Լեհաստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 3-րդն է 13 միավորով: Առաջատարը, 16 միավորով, «Վիսլա Պլոկ»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում