Միջազգային

Չինաստանի բանակը մարտական հրաձգություններով վարժանքներ է սկսել Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում

2 րոպեի ընթերցում

Չինաստանի բանակը մարտական հրաձգություններով վարժանքներ է սկսել Ֆուցզյանի նահանգի ջրատարածքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 26-ին մարտական հրաձգություններով վարժանքներ են սկսել Ֆուցզյանի արեւելյան նահանգում, որը Թայվանից բաժանումէ նեղուցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հաղորդելէ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Որպես վարժանքների շրջան Է նշանակված Մույույ կղզու ջրատարածքը, որը գտնվումէ Ֆուցին քաղաքից ոչ հեռու: Վարժանքներում գործի դրված ուժերն ու միջոցները չեն ճշտվում: Դրանց կոորդինատները նշված են Պուտյան քաղաքի Ծովի անվտանգության վարչության կայքում: Մարտական հրաձգություններով վարժանքները կտեւեն մինչեւ օգոսոսի 27-ը:

Օգոստոսի սկզբից ՉԺՀ-ի զինված ուժերն անցկացրել են մի ամբողջ շարք զինավարժանքներ իրենց ափի երկայնքով՝ Թայվանի նեղուցում լարվածության աճի ֆոնին, ինչի պատճառն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ օգոստոսի 2 -3-ը կայացած այցն Է Թայբեյ: Չինաստանի բանակը նաեւ կատարել Է հրթիռային հրաձգություններով ընդգրկուն զորավարժություններ Թայվան կղզու շուրջն ընկած ջրատարածքի վեց գոտիներում: Ամերիկացի օրենսդիների՝ օգոստոսի 14 – 15-ը Թայվան կատարած այցին Չինաստանը նույնպես պատասխանել Է մի շարք վարժանքներով Հարավչինական, Դեղին եւ Արեւելաչինական ծովերի տարբեր ջրատարածքներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում