Վրաստանի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն առաջարկելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ անտառային հրդեհի մարման գործում օգնություն առաջարկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է «Sputnik Գրուզիան»:

«Նրանք առաջարկել են մեզ օգնել տեխնիկայով. ճիշտ է, մենք նույնպես մոբիլիզացրել ենք տեխնիկան, բայց դուք տեսնում եք, որ մենք ֆիզիկապես չենք կարող մեծ քանակությամբ օգտագործել այն՝ տեղանքն է այդպիսին»,- ասել է Գոմելաուրին։

Նրա խոսքով՝ ամենաարդյունավետն ինքնաթիռներ օգտագործելը կլիներ, սակայն, հաշվի առնելով Եվրոպայում անտառային հրդեհների մասշտաբները, Վրաստանում ինքնաթիռների տրամադրման չեն սպասում։

Ավելի վաղ հաղորդվել է Վրաստանի Բորժոմի շրջանի Քվաբիսխևի գյուղի անտառային տարածքում ուժգին հրդեհների մասին:

Հայերեն English Français Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս