Աշխարհում նվազում է COVID-19-ից հիվանդացությունն ու մահացությունը. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում նվազել Է 9 տոկոսով, մահացությունը՝ 15 տոկոսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:

Օգոստոսի 15-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունն ընկել Է բոլոր վեց տարածաշրջաններում, ամենից շատ այն նվազել Է Աֆրիկայում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով) եւ Ամերիկայում (18 տոկոսով):

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում նշում են, որ մի քանի երկրներ փոխել են COVID-19-ի թեստավորման իրենց ստրատեգիաների, որի հետեւանքով այժմ ներկայացվել են ավելի քիչ քանակությամբ թեստեր եւ, համապատասխանաբար, գրանցվում են հիվանդացության ավելի քիչ քանակությամբ դեպքեր:

Ընդամենը շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ավելի քան 5,3 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահացության քանակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, որտեղ այն ավելացել Է 183 տոկոսով եւ 8 տոկոսով՝ համապատասխանաբար:

Մյուս տարածաշրջաններում գրանցել են մահացության անկում, ամենից շատ՝ Եվրոպայում (30 տոկոսով):

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի հետ կապված մահվան 14 հազար դեպք:

Համավարակի ողջ ժանմանակաշրջանում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 598 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները