Ֆիլիպ Ռիքերը կկատարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնում Ռիքերը կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորում գտնելու հարցում։ Դեսպան Ռիքերը կներգրավվի ինչպես երկկողմ մակարդակներում, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- նշանակման առթիվ ասել է Բլինկենը՝ ընդգծելով, որ Ռիքերի նշանակումը միևնույն ժամանակ ընդգծում է, թե որքան է ԱՄՆ-ն կարևորում Վրաստանի հարցով Ժնևի միջազգային բանակցությունները։

Մինչ այս նշանակումը դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է որպես Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար: 2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։ Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար