Մեծ Բրիտանիան Ռուսաստանից ներմուծումը նվազեցրել է մինչեւ պատմական նվազագույն ցուցանիշը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան 2022 թվականի հունիսին Ռուսաստանից ներմուծել Է 33 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի ապրանքներ ու ծառայություններ, որը նվազագույնն Է 1997 թվականի հունվարից ի վեր դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի ONS վիճակագրական գերատեսչությունը:

Դա 96,6 տոկոսով պակաս Է Ռուսաստանից բրիտանական ներմուծման՝ 2021 թվականի փետրվարից մինչեւ 2022 թվականի փետրվար ընկած 12-ամսյա ժամանակաշրջանի միջին ցուցանիշից: Վառելիքի ներմուծումը հունիսին առաջին անգամ կրճատվել Է՝ զրոյի հասնելով Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, ասվում Է հաղորդագրության մեջ:

Մինչեւ խիստ պատժամիջոցների սկսվելը 12-ամսյա ժամանակաշրջանում այն միջին հաշվով կազմել Է 0,5 միլիարդ ֆունտ: Ռուսաստանից գունավոր մետաղների մատակարարումները հունիսին նվազել են 94,7 տոկոսով՝ մինչեւ 6 մլն ֆունտ ստեռլինգ, պողպատի եւ պողպատե արտադրանքի ներմուծումը գործնականում դադարեցվել Է եւ կազմել 1 մլն ֆունտից պակաս:

Մեծ Բրիտանիայից Ռուսաստան արտահանումը հունիսին կազմել Է 83 միլիոն ֆունտ. դա 67 տոկոսով պակաս Է պատժամիջոցներին նախորդող տարվա միջին ամսական ցուցանիշից: Այդ ցուցանիշի առյուծի բաժինը (61,6 մլն ֆունտ) քիմիական արտադրանքի արտահանումն Է, իսկ ըստ այդ ճյուղի հաշվի են առնվում դեղամիջոցները, որոնք հայտնվել պատժամիջոցների սահմանափակումների ներքո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին