ԱՄՆ-ի զինված ուժերը Դեր Զորում հարվածներ են հասցրել ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումների օբյեկտներին
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ-ի զինված ուժերը Դեր Զորում հարվածներ են հասցրել ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումների օբյեկտներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1090927.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերը հարվածներ են հասցրել ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հետ կապված խմբավորումների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (ՍեՆՏԿՕՄ) մամուլի ծառայության՝ օգոստոսի 23-ին տարածված հայտարարության մեջ:
«Նախագահ (Ջո) Բայդենի ցուցումով ԱՄՆ-ի զնված ուժերն այսօր (երեքշաբթի օրը) բարձր ճշգրտության հարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորում: (…) ԱՄՆ-ի հարվածները հասցվել են ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործում են ԻՀՊԶ-ի հետ կապված խմբավորումները»:
Պենտագոնը նաեւ նշել է, որ «ԱՄՆ-ի զորքերը մնում են Սիրիայում», որպեսզի հասնեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ջախջախման եւ ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը: