Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը, շեշտելով որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից:

«Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է նույն սկզբունքով ինչ Անի քաղաքի պարսպապատերը։ Ամրոցի հիմնադրումը թվագրվում է 12-րդ դարին։ Ամրոցը Զաքարյանների իշխանական տոհմի վարչական կենտրոններից մեկն է հանդիսացել։

Բաբաջանյանը վարչապետի տիկնոջ հետ շրջայցի ընթացքում պատմել է նաև ամրոցում կատարված հնագիտական պեղումների և վերականգնման աշխատանքների մասին։ Նրա խոսքով՝ 2015թ-ին ԱՄՆ դեսպանատան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցներով իրականացվել է ծրագիր, որի շրջանակներում իրականացված լայնամասշտաբ պեղումների արդյունքում բացվել է ներքին շրջապարիսպը՝ իր 11 կիսակլոր աշտարակներով, երկու դարպասներով, ևս մեկ մոնումենտալ կառույց, որը նույնպես վերագրվում է Զաքարյանների շրջանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչը Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 24-ին Դաշտադեմի ամրոցում անցկացվելիք «Զարկ ֆեստ» մշակութային փառատոնին, որի շրջանակներում ներկայացվելու է տարածաշրջանում ապրող բնակիչների կենցաղն ու մշակույթը, երգն ու պարը։

Նշվում է, որ Դաշտադեմ համայնքում Աննա Հակոբյանը կարճատև հանդիպում է ունեցել նաև Թալինի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, հետաքրքրվել համայնքում առկա խնդիրներից։

Հայերեն Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից