Միջազգային

Իրանը հրաժարվել Է մի շարք առանցքայի պահանջներից միջուկային գործարքի վերականգնման համար. Reuters

1 րոպեի ընթերցում

Իրանը հրաժարվել Է մի շարք առանցքայի պահանջներից միջուկային գործարքի վերականգնման համար. Reuters

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շրջանակներում հրաժարվել Է մի շարք առանցքային պահանջներից, մասնավորապես, որոշ օբյեկտներում ուրանի հետքերի ծագման վերաբերյալ միջազգային հետաքննությունը դադարեցնելու պահանջից: Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի՝ պաշտոնական ներկայացուցչի, որը չի ցանացել հայտնել իր անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ շաբաթ նրանք փաստորեն հրաժարվել են գլխավոր պահանջներից, որոնք խանգարում Էին գործարքին: Կարծում եմ, նրանք վերջապես անցել են Ռուբիկոնը եւ ընդառաջ քայլ են արել հնարավոր գործաքին այն պայմաններով, որոնք ընդունելի են (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենի համար: Եթե անգամ հաջողվել Է ավելի մոտենալ, դա հենց Իրանի կողմից արված քայլի շնորհիվ Է: Նրանք զիջման են գնացել այն հարցերի շուրջ, որոնց կառչել Էին հենց ամենասկզբից»,- ասել Է աղբյուրը: Վաշինգտոնն առայժմ ուսումնասիրում Է Իրանի պատասխանը: «Եթե գործարքը հաջողվի, ապա մենք կվերացենք մի շարք պատժամիջոցներ, բայց Իրանը պետք Է դադարեցնի միջուկային ծրագիրը»,- ասել Է գործակալության զրուցակիցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում