Միջազգային

Նիդեռլանդներն ավելի քան 80 միլիոն եվրո գումարի օգնության նոր փաթեթ Է հատկացրել Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն ավելի քան 80 միլիոն եվրո գումարի օգնության նոր փաթեթ Է հատկացրել Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդները հայտարարել Է ավելի քան 80 միլիոն եվրո գումարի օգնության լրացուցիչ փաթեթ Ուկրաինային հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Օգնության այս փաթեթը 65 մլն եվրո Է տրամադրում Ուկրաինային օգնության եւ ներդրումների տեսքով: Լրացուցիչ միջոցները՝ 10 միլիոն եվրո, կհատկացվեն այն նախագծերին, որոնք ուղղված են ականների, մյուս զինամթերքների վնասազերծմանը»,-ասվում Է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Եվս 2,5 մլն եվրո կհատկացնեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին մակրոտնտեսական բարեփոխումների բնագավառում փորձաքննական գիտելիքներ տրամադրելու համար»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Բացի այդ, եւս 2 մլն եվրո կստանա ՄԱԿ-ի հիմնադրամը սեռական եւ գենդերային բռնության զոհերին աջակցելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում