Միջազգային

Չինաստանը հաջողությամբ արձակել Է Chuangxin-16 արբանյակը

1 րոպեի ընթերցում

Չինաստանը հաջողությամբ արձակել Է Chuangxin-16 արբանյակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ն օգոստոսի 23-ին հաջողությամբ իրականացրել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի Chuangxin-16 փորձարարական արբանյակի արձակումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հեռուստատեսության տվյալներով՝ արձակումը կայացել Է Սիչուանի նահանգի (երկրի հարավ - արեւմուտք) Սիչան տիեզերակայանից տեղական ժամանակով 10:36-ին (Երեւանի ժամանակով 06:36-ին) Kuaizhou-1A տանող հրթիռի միջոցով: Ինչպես նշված Է հաղորդագրության մեջ, արբանյակը դուրս Է եկել առաջադրված ուղեծիր, արձակումը ճանաչվել Է հաջող: Հաղորդագրության մեջ նշված Է, որ Chuangxin-16 ապարատը հիմնականում կօգտագործվի գիտափորձերի, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների ստուգման համար: Ներկայիս արձակումը դարձել Է 16-րդը Kuaizhou-1A շարքի տանող հրթիռների համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում