Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն և «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ջերմոցային տնտեսության հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը նշել է, որ 6 հեկտար տարածքով ջերմոցային տնտեսությունում աշխատում է 55 աշխատակից, իսկ աճեցվող վարդերը պահեստավորվում են և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապա հյուրընկալվել է «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տանը։ Տան սեփականատեր Հռիփսիմե Թումանյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին նշել է, որ այն Աշտարակ քաղաքի ամենահին տունն է՝ կառուցվել է 1837թ. Թադևոս Թումանյանի՝ Թաթոյի կողմից։ Տունը ներառված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է հյուրատան վերածած իր հայրական տունը, որտեղ պատրաստում են աշտարակյան ավանդական ճաշատեսակներ, հյուրասիրում զբոսաշրջիկներին, նրանց հետ անցկացնում վարպետության դասընթացներ և ծանոթացնում հայկական ավանդույթներին։

Հայերեն Español Русский

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն