Միջազգային

Եվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցել

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի երկրներում էլեկտրականության գներն առավելագույն ցուցանիշ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների շուկայում Էլեկտրականության արժեքն օգոստոսի 22-ի կրկին նորացրել Է պատմական առավելագույնները, հետեւում Է Nord Pool ԷլեկտրաԷներգիայի սակարանի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, Արեւելյան եւ Արեւմտյան Դանիայում գինը հասել Է 563,81 եվրոյի մեկ մեգավատ-ժամի դիմաց, Ավստրիայում՝ 564,66 եվրոյի, Բելգիայում՝ 561,94 եվրոյի, Գերմանիայում՝ 563,81 եվրոյի, Ֆրանսիայում՝ 571,34 եվրոյի եւ Նիդեռլանդներում՝ 558,23 եվրոյի:

ԷլեկտրաԷներգիայի արժեքը բարձրանում Է գազի գնի թանկացումից անմիջապես հետո: Օգոստոսի 22-ին Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 2022 թվականի մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 2 800 դոլարը հազար խորանարադ մետրի դիմաց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում