Աննա Հակոբյանը երկօրյա այցով Արագածոտնի մարզում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օգոստոսի 22-ին այցելել է Արագածոտնի մարզ։ Աշտարակում Աննա Հակոբյանին դիմավորել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տիկնոջ հետ և Աշտարակի համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը՝ նրան ուղեկցելով Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Թանգարանը հիմնադրվել է 1948 թվականին գրողի՝ Աշտարակ քաղաքում գտնվող հայրական տան հիման վրա: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաեւ ցուցադրությունը: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գործունեությանը:

Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։

Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր։ Եկեղեցում նրան դիմավորել է հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։

Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում Գրիգոր և Մանաս քահանաների կողմից, եղել է կուսանաց վանք, որտեղ ամփոփված են նաև կույսերի և հոգևորականների աճյունները։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և նրան տիկինը Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։

Հայերեն English Français

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները