Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները. Yonhap

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԱՄՆ-ն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զինավարժանքները, որոնց շրջանակներում չորս տարվա ընթացքում առաջին անգամ տեղի կունենան դաշտային զորավարժություններ, այլ ոչ միայն հրամանատարական վարժանքներ՝ հիմնված համակարգչային սիմուլյացիայի վրա: Օգոստոսի 22-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկա-հարավկորեական զորավարժությունները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 1-ը: Կողմերը կմշակեն լայնընդգրկուն պատերազմի սցենար. նախ կհղկվեն մայրաքաղաքի տարածաշրջանի պաշտպանության գործողությունները ԿԺԴՀ-ի կողմից ագրեսիայի դեպքում, երկրորդ կեսին ուշադրությունը կկենտրոնացվի հակահարձակման վրա: Սեուլը եւ Վաշինգտոնը պլանավորել են դաշտային զորավարժությունների 13 ծրագիր:

Զուգահեռաբար տեղի կունենան քաղաքացիական պաշտպանության քառօրյա վարժանքներ՝ Հարավային Կորեայի կառավարության ղեկավարությամբ: Համավարակն սկսվելուց հետո առջին անգամ դրանք տեղի կունենան սովորական մասշտաբով:

Ulchi Freedom Shield-ի շրջանակներում իշխանությունները կմշակեն գործողություններ զանազան սցենարներով, օրինակ՝ ատոմակայանում պայթուցիկ սարաքի հայտնաբերման, կիսահաղորդիչների գործարանում հրդեհի, բանկային համակարգի կոլապսի դեպքում: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը զորավարժությունների շրջանակներում դաշտային վարժանքների անցկացումը դադարեցրել Էին 2018 թվականին ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն կազմակերպելու՝ Հարավային Կորեայի նախորդ նախագահ Մուն Չժե Ինի ձգտման պատճաով:

Փենյանում նման զինավարժանքները դիտում Էին որպես «ներխուժման փորձի մշակում»: Ներկայիս զինավարժանքները տեղի են ունենում ԿԺԴՀ-ի կողմից հրթիռա-միջուկային սպառնալիքի աճի ֆոնին, գում Է Yonhap-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ