Սպորտ

«Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը

1 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 31-ամյա ուկրաինացի կիսապաշտպան Ռոման Կարասյուկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կարասյուկը նախկինում հանդես է եկել ուկրաինական «Վոլինում», «Ստալում», «Վերեսում» և հունգարական «Քիշվարդայում»։Ուկրաինացի ֆուտբոլիստի վերջին թիմը Լվովի «Ռուխն» էր:

2007-10թթ. Կարասյուկը հանդես է եկել նաև Ուկրաինայի Մ-17 և Մ-19 տարեկանների հավաքականներում։

Ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt.com կայքի, գնահատվում է 400 հազար եվրո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում