Սպորտ

Ֆուտբոլի Մ17 տարեկանների թիմը հաղթել է Մոլդովային Մ-19 ընտրանուն

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Մ17 տարեկանների թիմը հաղթել է Մոլդովային Մ-19 ընտրանուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Մոլդովայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի Մ-19 ընտրանու հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 2:0 հաշվով: ՀայաստանիՄ-17 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմն ուներ հետևյալ տեսքը` 12. Էդգար Ֆիթլիջյան, 3. Դավիթ Ղազարյան, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 5. Պետիկ Մանուկյան, 7. Ալբերտ Մարտոյան, 9. Արթուր Ղարիբյան, 10. Դավիթ Ղիասյան, 11. Գևորգ Գալստյան, 13. Ստեփան Գիգոլյան, 17. Արամ Բաղդասարյան, 19. Համլետ Ալեքսանյան:

Օրեր առաջ կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել` զիջելով Մոլդովային 0:2 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում