Սպորտ

«Ինտեր»-ը երկրորդ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը երկրորդ հաղթանակն է տոնել Սերիա Ա-ում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտեր»-ը մրցել է «Սպեցիա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 3:0 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի են ընկել Լաուտարո Մարտինեսը, Հական Չալհանօղլուն և Խոակին Կոռեան:

«Ինտեր»-ը երկու հաղթանակից հետո Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ,Միլանի«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Հայ կիսապաշտպանի մոտ առկա է ձախ ազդրային մկանի լարվածություն:Ըստ ամենայնի,Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա2շաբաթից ոչ շուտ: «Ինտեր»-ի բուժանձնակազմն աշխատում է այն ուղղությամբ,որ Մխիթարյանը կարողանա մասնակցել սեպտեմբերին սկզբին նախատեսված«Միլան»-ի դեմ խաղին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում