Գյումրիում հանրային տրանսպորտի ուղեվարձը կմնա նույնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ավագանին որոշել է նույնը թողնել քաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գյումրիում հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները կշարունակեն վճարել 100 դրամ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ էլ համայնքի հասարակական տրանսպորտային ցանցի արդիականացման նպատակով ձեռք բերված թվով 66 միկրոավտոբուսների ԱՊՊԱ-ի համար համայնքի բյուջեից հատկացվեց 8 մլն ՀՀ դրամ։

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն ավագանուն առաջարկեց կատարել փոփոխություններ ընկերության հաստիքացուցակում, ավելացնել կադրային մասնագետի մեկ հաստիք՝ ամսական 120 հազար դրամ աշխատավարձով եւ վարորդների ամսական աշխատավարձ սահմանել 100 հազար ՀՀ դրամը՝ ներառյալ հարկերը։

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ի և վարորդների միջև կնքված պայմանագրով սահմանված երթուղիների շրջանառության գումարը գերազանցելու դեպքում վարորդները կարող են ստանալ հավելավճար՝ այդ գումարը գերազանցող մասով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓԲԸ-ն նոր է սկսում գործունեությունը, բոլոր հաշվարկները նախնական են՝ վարորդների հետ պայմանագրերը կնքվելու են չորս ամիս ժամկետով:

Լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Գեորգի Ղազարյանը տեղեկացրեց, որ վարորդների հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր, այդ նպատակով էլ անհրաժեշտ է կադրային մասնագետի հաստիք, որը իրավական հարցերն է լուծելու եւ իրականացնելու է իրավաբանի աշխատանք:

«Գյումրու ավտոբուս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2022 թվականի մարտին՝ ավագանու որոշմամբ։ Միկրոավտոբուսները ձեռք են բերվել ՌԴ-ից։ Գյումրիի տրանսպորտային ցանցի արդիականացումը կատարվում է կառավարություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն սպասարկելու է թիվ 25, 20, 12, 26, 24 համարների երթուղային գծերը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել