Հասարակական

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Երևանում ԱՄԷ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ԱՄԷ դեսպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով 16 մարդու մահվան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հայցում են Ամենակարող Աստծուն զոհերի ընտանիքներին համբերություն և մխիթարություն պարգևել, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում