Միջազգային

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 35 809 դեպք են հայտնաբերել մեկ օրում: Դա առավելագույնն Է մարտի 16-ից ի վեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 35 809 դեպք են հայտնաբերել մեկ օրում: Դա առավելագույնն Է մարտի 16-ից ի վեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 35 809-ով՝ մեկ օր առաջվա 33 106-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 16-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 36 519 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 000 055 դեպք: Մահվան դեպքեի թիվը վերջին օրը կազմել Է 62՝ մեկ օր առաջվա 63-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 383 362 մարդ: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում կազմել Է 21 491՝ մեկ օր առաջվա 22 680-ի դիմաց՝ մինչեւ 18 216 241, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում