Միջազգային

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը 68 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի հացահատիկի գնման համար. WSJ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը 68 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի հացահատիկի գնման համար. WSJ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետական դեպատամենտի կառույցում գործող Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) 68 միլիոն դոլար կտրամադրի ուկրաինական հացահատիկի գնման եւ արտահանման համար: Օգոստոսի 16-ին այդ մասին հաղորդել Է The Wall Street Journal (WSJ) թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ ՄԶԳ-ի տրամադրած միջոցները կօգտագործվեն մինչեւ 150 հազար տոննա ցորենի գնման եւ արտահանման համար՝ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության միջոցով: Թերթն ընդգծում Է, որ այդ կերպ կիրականացվի Ուկրաինայից հացահատիկի արտահանման խոշորագույն գործարքը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր: ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանտա Փաուերի խոսքով՝ հացահատիկը կօգտագործվի «այն երկրներում մարդկանց օգնության համար, որտեղ սաստիկ սով Է եւ պարենի պակասություն»:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաղթերի փաթեթ, որոնք կոչված են լուծելու աշխարհի շուկաներին պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների խնդիրը: Համաձայնագրերից մեկը կարգավորում Է Կիեւի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման կարգը: Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի կողմից Ստամբուլում ստեղծված քառակողմ կենտրոնը նախատեսված Է հացահատիկով նավերի զննման համար՝ զենքի մաքսանենգություն թույլ չտալու եւ սադրանքները բացառելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում