Հասարակական

Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ:

«Խորապես վշտացած ենք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին սարսափելի լուրի առնչությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք լիակատար և շուտափույթ ապաքինում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է գերատեսչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 17 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան անհետ կորածներ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում