Միջազգային

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր

1 րոպեի ընթերցում

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և արգելում է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը Էստոնիա, որոնք ունեն Էստոնիայի կողմից տրված վիզա և մտադիր են այցելել երկիր զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:

«Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանի քաղաքացին, ում Էստոնիան տվել է Շենգենյան վիզա և, ում այցելության նպատակը զբոսաշրջությունն է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, ապա օգոստոսի 18-ից այլեւս չի կարողանա մտնել Էստոնիա», - հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Կառավարությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մուտքի վիզա է տրվել Շենգենյան համաձայնագրի մեկ այլ մասնակից երկրի կողմից կամ որոնք արդեն գտնվում են Շենգենյան գոտում, կարող են մուտք գործել Էստոնիա: Երկիր մուտք գործելու օրինականությունը կամ դրա բացակայությունը ստուգում և ապահովում են ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում