Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը
1 րոպեի ընթերցում
![Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1090230.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Observador պարբերականը:
«Վարչապետը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել գազատարի այլընտրանքային երթուղու կառուցումը, որը Կենտրոնական Եվրոպան կկապի Պիրենեյան թերակղզու հետ»,- գրել է պարբերականը:
Պորտուգալիայի վարչապետի խոսքով՝ Ֆրանսիան բնապահպանական սահմանափակումների պատճառով չի հաստատել գազատարի երթուղու նախնական տարբերակը։ Որպես այլընտրանքային ճանապարհ՝ հնարավոր է Միջերկրական ծովով Իսպանիան և Պորտուգալիան կապել Իտալիայի հետ: