Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է. Չավուշօղլու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, որ գործընթացը շարունակվում է և ձեռնարկվել են որոշ քայլեր այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Ստամբուլում իր թղթակցին:

Ելույթ ունենալով Թուրքիայում ընթացող դեսպանների 13-րդ համաժողովում՝ Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համաձայնեցվում է Ադրբեջանի հետ, ինչը որոշ անհանգստություն է առաջացնում Հայաստանում: Սակայն Չավուշօղլուն հավաստիացրել է, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը «անկեղծ են»:

«Մենք ժողովրդավարական երկիր ենք: Ինչքան էլ որ կարգավորման գործընթացը երկկողմ լինի՝ հարկավոր է, որ մենք բոլորս քայլեր ձեռնարկենք Հարավային Կովկասում կայունության հաստատման համար», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հայաստանը և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսություն սկսելու նպատակով: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և թուրք դեսպան Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել են 2022 թ. հունվարի 14-ին՝ Մոսկվայում: Ռուբինյանի և Քըլըչի վերջին՝ չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Վիեննայում: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա:

Հայերեն العربية English Español Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը