Կիմ Չեն Ընը հայտարարել Է ԿԺԴՀ-ում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել Է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում Է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա հանդիսավոր կերպով հայտարարել Է նոր կորոնավիրուսի վերացման արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որը թափանցել Էր երկրի տարածք»,-գործակալությունը մեջբերում Է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին: Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել Էր երկրում տենդով առաջին հիվանդացածի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել Էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թիվը հասել Է 392 հազար 920-ի:

Այդ ժամանակվանից, ԿԺԴՀ-ի հաղորդագրությունների համաձայն, դիտվել Է հիվանդների թվի նվազման միտում: Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը գրել Է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր, ինչն իշխանությունները համարում են տենդ: Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում Է տենդ, երկրում հայտնաբերվել Է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան

Նորատուսում անցկացվել է նոր ուսումնական տարվան նվիրված օգոստոսյան ընդլայնված խորհրդակցություն

Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական ​​բանականության օգնությամբ

Մոսկվան և Կիևը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

«ՄԵԾ ԴԱՍԱՄԻՋՈՑ». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում

ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի տարբեր հատվածների աշխատանքների ֆինանսավորման համար

Հիմնանորոգվում են Գավառ քաղաքի Սովխոզնիկների և Զարգարյան փողոցները

«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 255 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին