Միջազգային

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չԷ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում եւ սպառնալիք չԷ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ դիմակայության եւ սպառնալիքներ չի ներկայացնում նրա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Եկեք պարզաբանենք: Մենք առճակատման չենք ձգտում եւ սպառնալիքներ չենք ներկայացնում Ռուսաստանի համար: Մեր նորացված ներկայությունը միայն արտացոլում Է մեր մշտական լուրջ հավատարմությունը դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածին, որում ասված Է, որ ՆԱՏՕ-ի գծով մեկ դաշնակցի վրա հարձակումը՝ հարձակում Է ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի վրա»,-ասել Է Օսթինը՝ հանդես գալով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Այսպիսով, նա մեկնաբանել Է իր խոսքերն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում Է արտաքին պաշտպանությունը եւ ավելացնում մարտական ստորաբաժանումների քանակությունը դաշինքի արեւելյան մասում»:

Նա նշել Է, որ ԱՄՆ-ը նույնպես մեծացնում Է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փաստաթղթեր Է ստորագրել, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում