Միջազգային

ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման Էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման Էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից՝ օգոստոսի 10-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքն օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման Էմբարգոն սահմանվել Է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում: «Պատժամիջոցների փաթեթը ներառում Է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք տեղի են ունենում Ռուսաստանից կամ արտահանվում են այնտեղից՝ սկսած 2022 թվականի օգոստոսից»,-նշվում Է ԵՄ-ի փաստաթղթում: ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում Է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը):

Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտավորապես համապատասխանում Է անցյալ տարվա մակարդակին, ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հուլիսի կեսերին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը: Ավելի վաղ Էներգետիկայի նախարարությունը հաղորդել Էր, որ, բացասական կանխատեսմանը համապատասխան, որը նախանշված Էր, հաշվի առնելով Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար Էմբարգոյի ուժի մեջ մտնելը, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022 թվականի արդյունքներով կարող Է 2021 թվականի արդյունքների համեմատությամբ կրճատվել 17 տոկոսով՝ հասնելով 365,1 մլն տոննայի: Արտահանումը կարող Է նվազել 30 տոկոսով՝ մինչեւ 156 միլիոն տոննա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում