Միջազգային

Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ Է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի վարչապետ Կալասը կոչ Է արել՝ ռուսաստանցիներին զրկել ԵՄ այցելելու արտոնությունից

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրները պետք Է դադարեցնեն ռուսաստանցիներին մուտքի այցագրեր տալը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը: «Դադարեցնել ռուսաստանցիներին տուրիստական այցեգրեր տալը:

Եվրոպա այցելությունն արտոնություն Է, այլ ոչ թե իրավունք»,-Twitter-ում գրել Է Կալասը: Նա նշել Է, որ, չնայած փակվել Է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը, եվրոպական երկրները շարունակում են շենգենյան այցագրեր տալ ռուսաստանցիներին: «Ժամանակն Է՝ դադարեցնել Ռուսաստանից զբոսաշրջությունն արդեն այժմ»,-հավելել Է Կալասը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ Վլադիմիր Զելենսկին կոչ Է արել փակել սահմանները բոլոր ռուսաստանցիների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում