Հասարակական

Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

5 րոպեի ընթերցում

Ճամբարակ համայնքում բացվեց Արծվաշենի հավերժության հուշահամալիրը

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հարավային եզրին կառուցվել է Արծվաշենի հավերժության հուշահամալիրը, որի բացումը համընկել է ադրբեջանական զինուժի կողմից գյուղի գրավման եւ հայ բնակչության տեղահանման 30-րդ տարելիցի օրվա հետ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այն կառուցվել է Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի նախաձեռնությամբ եւ անձնական միջոցների հաշվին։ Այն բաղկացած է արծվի աղբյուր-հուշարձանից, Արծվաշենին նվիրված հիշատակի խաչքարից, խաղահրապարակից, տաղավարից եւ կանաչապատ տարածքից։

Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Ճամբարակ եւ Շողակաթ համայնքների վարչական ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, Ճամբարակում եւ Հայաստանի տարբեր վայրերում բնակություն հաստատած արծվաշենցիներ, հյուրեր ։Հուշահամալիրում տեղադրված եւ Արծվաշենի հիշատակը խորհրդանշող խաչքարի օրհնության կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի Ճամբարակի եւ Ներքին Գետաշենի հոգեւոր հովիվներ Տեր Դանիել եւ Տեր Երեմիա քահանաները։

«Սա ձեր ու մեր Արծվաշենի փոքրիկ կտորն է, որը հիմա գտնվում է սարերից այն կողմ, թշնամու ձեռքում։ Այս հուշահամալիրն այսուհետ դառնում է բոլորիս սրբավայրը, Արծվաշենի անունը հավերժորեն պահող խորհրդանիշը»,-օրհնության կարգից հետո ներկաներին դիմեց Տեր Երեմիա քահանա Սարգսյանը։

Ապա ոգեկոչման խոսքով հանդես եկավ Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

«Ուղիղ երեսուն տարի առաջ Արծվաշենը դատարկվեց իր հիմնադիր տերերի շառավիղներից, դատարկվեց հայ բնակչությունից։ Մարդիկ իրենց հայրենիքը թողեցին դառը կսկիծով, բայց միշտ կառչած մնացին վերադարձի հույսին։ Արծվաշենցիներն անցած տասնամյակների ընթացքում ապրեցին ու արարեցին Ճամբարակում եւ Հայաստանի մյուս մարզերում, Հայաստանի սահմաններից դուրս, սակայն ոչ մի ակնթարթ չմոռացան իրենց հայրենի եզերքը, նրա պատմությունը։ Այս հուշահամալիրը պետք է սերունդներին պատմի ու ոգեկոչի, որ մենք ունեցել ենք Արծվաշեն անունով մի փառահեղ գյուղ, որը կազմել է Հայաստանի մի հզոր մասնիկը, որը մեր հայրենիքին տվել է բազմաթիվ արժանավոր զավակներ կրթության առողջապահության, գրականության, մշակույթի, տնտեսության եւ այլ ոլորտներում։ Այս հուշահամալիրը միշտ վառ է պահելու Արծվաշեն վերադառնալու հույսը։ Նրա զավակներից շատերը հերոսացել են ռազմի դաշտերում՝ բարձր պահելով հայ զինվորի պատիվը։ Արծվաշենը մի հայրենիք է, որին պետք է պաշտել հոգով ու սրտով, մեր հավաքականությամբ ու միասնությամբ, վերադարձի երազանքով»,-նշեց Ռոբերտ Օհանյանը։

Ողջույնի եւ ոգեկոչման խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Արծվաշենի հիշատակը խորհրդանշող հուշահամալիրի կառուցումը եւ օրվա հավաքը փաստում են, որ հավերժ շնչող է Արծվաշենը, որ այն ձեր ու մեր հոգիներում է։ Այս հուշահամալիրում տեղադրված խաչի եւ հուշարձանի առաջ գլուխ կխոնարհեն բոլոր անցորդները, այստեղ այցելողները, կծանոթանան Արծվաշենի կենդանի օրերի լուսանկարներին, գյուղի բնապատկերներին, հարուստ պատմությանը։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանին՝ հուշահամալիրի կառուցումը նախաձեռնելու եւ սեփական միջոցներով իրականացնելու համար» ,-ասաց Կարեն Սարգսյանը։

Արծվաշենի պատմության, նրա հերոսական էջերի մասին ելույթներով հանդես եկան մանկավարժ, բանաստեղծ, Արծվաշենում ծնված ու հասակ առած Աթաբեկ Ադամյանը, «Արծվաշեն եւ որդիներ» հայրենակցական միության հիմնադիր նախագահ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Յուրա Ղուլյանը, Արծվաշենի վարչական ղեկավար Մամիկոն Խեչոյանը։

Հուշահամալիրի հարեւանությամբ բացվել էր լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին Արծվաշենի կենդանի պատմությունը փաստող լուսանկարներ։

Գրական-երաժշտական կատարումներով հանդես եկան Ճամբարակի երաշտական դպրոցի եւ թատերական խմբի սաները։ Միջոցառման ավարտին բաժանվեց Սուրբ մատաղ։

Խոսրով Խլղաթյան

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մարզեր

Հրդեհ Քարակերտ գյուղում

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

2023 թվականին Ակունքում սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Մարզեր

Սևան քաղաքում ընթանում են «Թող լինի այգի» ծրագրով նախատեսված աշխատանքները

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Մարզեր

Ախպրաձորում 2023 թվականին կենսական նշանակության 2 ծրագիր է իրականացվել

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Մարզեր

Ախուրյան համայնքը համալրվել է նոր ճանապարհային բազմաֆունկցիոնալ տեխնիկայով

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում