Արմեն Շահգելդյանը կմարզի «Ալաշկերտի» երկրորդ թիմը
1 րոպեի ընթերցում
![Արմեն Շահգելդյանը կմարզի «Ալաշկերտի» երկրորդ թիմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1089822.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Շահգելդյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Փորձառու մասնագետը երկար տարիներ ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականը, որպես մարզիչ աշխատել է «Միկա», «Արարատ», «Վեստ Արմենիա» և «Սևան» ակումբներում:
48-ամյա մարզչի գլխավորությամբ «Միկան» դարձել է Հայաստանի գավաթակիր: