Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմամբ և կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի ռեժիմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ:

«Մենք խոր մտահոգությամբ ենք ընդունում իրադարձությունների այս զարգացումը, որը հղի է լայնամասշտաբ ռազմական առճակատման վերսկսմամբ և Գազայում առանց այդ էլ վատ հումանիտար իրավիճակի հետագա վատթարացմամբ։ Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, կանխել ռազմական գործողությունների սրումը և անհապաղ վերադառնալ կայուն զինադադարի»,- ասված է հայտարարությունում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում