ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է անհապաղ դադարեցնել որևէ տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն եթե/երբ ԱՄՆ-ն դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրեք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանի, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- գրել է Սփիերը։

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Մոտ երկու տասնյակ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հայերեն English Русский Türkçe

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ

Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Մարտունի քաղաքի գերեզմանոցի տարածքում հիմնանորոգվում է 1,6 կմ ճանապարհ