Միջազգային

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չկա

1 րոպեի ընթերցում

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չկա

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին CNN-ի եթերում ասել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի պատճառով Վաշինգտոնը Չինաստանի հետ լարվածությունը սրացնելու պատճառ չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը:

«Ոչ մի պատճառ չկա, որ սա լարվածությունը սաստկանա կամ դառնա ինչ-որ ճգնաժամ»,- ասել է նա։

Քիրբին ասել է, որ չինացիները չպետք է չափից ավելի արձագանքեն Փելոսիի Թայվան կատարած այցին:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի՝ Թայվան կատարած այցի ընթացքում խոսնակի անվտանգությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում