Միջազգային

Կանադան ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

1 րոպեի ընթերցում

Կանադան ընդլայնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարությունը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին, ավելացվել են 43 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց անուններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության կայքը։

Հրապարակված ցուցակի համաձայն՝ ռուս զինվորականները, որոնք նախկինում Ուկրաինայի պաշտպանության նախարարության կողմից մեղադրվում էին Բուչայում տեղի ունեցած իրադարձություններում ներգրավված լինելու համար, հայտնվել են պատժամիջոցների ցուցակում։

Պատժամիջոցների կիրառման հիմքերը չեն նշվում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում